Գեղարքունիքում մեքենա է հրդեհվել

Գեղարքունիքում մեքենա է հրդեհվել

Հունիսի 17-ին՝ ժամը 19:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվում է «Porsche» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ջ. Օ.)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։02-ին, մարվել է՝ 20։15-ին։Այրվել է ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում