Գիտության ոլորտում հաջողությունների հասած երկու երիտասարդներ ազատվեցին զինծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում ընդունեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, նրանք ընդունվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտուրան և շարունակել են իրենց գիտական և գիտատեխնիկական գործունեությունը՝ Գ. Չիբուխչյանը 2019 թվականից, իսկ Հ. Չիբուխչյանը 2020 թվականից առ այսօր աշխատում են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս:
Գրիգոր Սուրենի Չիբուխչյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 033 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միկրոավտոբուսների տրանսմիսիայի հուսալիության գնահատումը և բարելավումը» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Տրանսպորտային միջոցների ամբիոնում» որպես դասախոս:
Նա որպես միայն իր կողմից հեղինակած և համահեղինակ հրապարակել է հոդվածներ և միջազգային գիտաժողովներում զեկույցներ՝ նվիրված տրանսպորտային միջոցների և տեխնոլոգիական սարքավորումների հուսալիության, երկարակեցության և աշխատունակության բարձնարցման հիմնահարցերին, որոնք ներկայումս կարևոր նշանակություն ունեն Հայաստանում և ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսության տարբեր ոլորտներում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման համար:
Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 034 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Թռչող ապարատների բարեկապատ մեքենամասերի ամրության բարձրացումը ուլտրաձայնային տեխնոլոգիայի կիրառմամբ» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնում» որպես դասախոս:
Նա որպես միայն իր կողմից հեղինակած և համահեղինակ հրապարակել է գիտական հոդվածներ՝ Հայաստանի և արտերկրների գիտատեխնիկական առաջատար ամսագրերում նվիրված թռչող ապարատների և անօդաչու թռչող սարքերի մեքենամասերի շահագործական հատկությունների բարձրացմանը և առավել արդյունավետ ուլտրաձայնային եղանակի կատարելագործմանն ու գործնական արդյունավետ կիրառմանը:ա
Կարծիքներ