«Տաղարանը և «Ագապէն» «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:
Ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան):
Կհնչեն նաև Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի գործերը:
«Ստաբատ Մատերի» հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ են երաժշտություն գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի երաժշտությունն է: Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թվականին, մահից առաջ:
Կարծիքներ