Ովքեր չեն հրավիրվել առաջիկա եպիսկոպոսական ժողովին

Ովքեր չեն հրավիրվել առաջիկա եպիսկոպոսական ժողովին

Medianews-ը գրել է.

Կտրիճ Ներսիսյանը շարունակելով իր հակաեկեղեցակսն և հակականոնական գործունեությունը, առաջիկա եպիսկոպոսց ժողովին չի հրավիրել թոշակի անցած, իրենից կախվածություն չունեցող այն եպիսկոպոսներին, ովքեր տարիներ շարունակ հանրային տիրույթում խիստ քննադատել են Կտրիճին և նրա գործունեությունը։

Եկեղեցական կարգի համաձայն եպիսկոպոսը թոշակի կարող է անցնել, բայց նա շարունակում է մնալ եպիսկոպոս։ Իսկ Կտրիճի մտածողությամբ թաշակի անցած, քառասուն հիսուն տարիների ծառայության վաստակ ունեցող եպիսկոպոսը եպիսկոպոս չէ, բայց տեռորիստ սառած Բագրատ Գալստանյանը շարունակում է եպիսկոպոս մնալ։

Կտրիճը հրավեր չի ուղարկել Իրաքի թեմի երկարամյա առաջնորդ Ավագ արքեպիսկոպոսին, Դամասկոսի և Հունաստանի թեմերի երկարամյա առաջնորդ Ոսկան արքեպիսկոպոսին, Փառեն արքեպիսկոպսին, Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսին, ի դեպ վերջինս ինքն իր դիմումի համաձայն հրաժարվել է առաջնորդությունից` մամուլում մերկացնելով Կտրիճի պառակտիչ և հակաեկեղեցական գործունեությունը։ Բայց արի ու տես, որ հրավեր է ուղարկել թոշակի անցած Հայկազուն արքեպիսկոպոսին։ Կտրիճ Ներսիսյանը այսպիսի կամայական, հակականոնական ու խելից փչածն անելու գործունեությամբ քառորդ դար պարալիզացրել է հայ եկեղեցին։

 

Բայց գանք Ոսկան արքեպիսկոպոսին, ով իր իսկ կամքով ապրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Փորձառու այս արքեպիսկոպոսին իր համարձակ խոսքի համար Կտրիճը մեկուսացրել է, թեև նույն վանքի տարածում են ապրում բայց երբեք չի հրավիրել իր մոտ, չի խոսել, անգամ որպիսիությունը չի հարցնում։ Այսպես վարվեց լուսահոգի Ներսես, Հուսիկ, Արսեն, Արիս, Գյուտ և Տարոն (վերջին երկուսը Ֆրանսիայում ծերանոցում էին ապրում) արքեպիսկոպոսների հետ։

Իսկ Փառեն արքեպիսկոպոսին չի հրավիրել, որովհետև այլևս ակնկալիք չունի նրանից։ Փառեն Սրբազանն իր ծառայության տարիների ընթացքում կուտակած նյութական ողջ կարողություններն արդեն որպես ժառանգություն հանձնել է Կտրիճ Ներսիսյանին։

Մեր տեղեկություններով Փառեն, Ոսկան և Նորվան արքեպիսկոպսները իրենց իրավունքին տեր կանգնելով` իրենց կամքով կգնան ու ժողովի ժամանակ արդեն կոչնչացնեն ապօրինի Կտրիճին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում