Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը լուրջ հարված է հասցրել Պուտինի նարատիվներին
Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը լուրջ հարված է հասցրել Պուտինի նարատիվներին, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ռուս զինվորականների դեմ ուժերի և միջոցների կիրառման սահմանափակումների վերացումը կունենա կարևոր հետևանքներ»,- գրել է նա։
Այդ հետևանքների թվում Բորելը նշել է Ուկրաինայի ինքնապաշտպանության ուժեղացումը, մասնավորապես՝ ռուսական ենթակառուցվածքների ռմբակոծությունից, ուկրաինացիների շրջանում ավերածությունների և մահերի նվազեցումը և խաղաղության ջանքերի խթանումը:
Կարծիքներ