Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չէ․ Նիկոլ Փաշինյան

Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չէ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Հայաստանի և Արցախի շուրջ գոյություն ունի մեծ ագրեսիվություն։

«Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը։ Ուրիշ տարբերակ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթում ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե  պետք է ժամկետային զինծառայողերին սահմանից հետ քաշել և պայմանագրային զինծառայողներին սահմանին կանգնեցնել։

«Կներեք, եթե պատերազմ սկսվեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ։ Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ։ Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չէ։ Խաղաղությունը այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով և ոչ թե դիրքերի միջոցով։ Մոտ հազար զոհ ենք ունեցել ասվող խաղաղության ժամանակաշրջանում, դա խաղաղություն չի»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում