Ստեփանակերտում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները
Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից։
Կարծիքներ