Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը ուշանում է

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը ուշանում է

Ռուսական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակման կապուղի են պատրաստել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների լուսաբանման նպատակով։   Սակայն նախարարները, ըստ տեղում աշխատող «Ռոսիա 24»-ի թղթակցի, պարբերաբար դուրս են գալիս բանացությունների սենյակից:

Վերջին րոպեներին, ըստ հեռուստաալիքի, այն լքել է Սերգեյ Լավրովը, ինչը, սակայն, տեխնիկական մաս է, քանի որ ոչ մի նորություն բանակցությունների ընթացքի մասին չի ասվել:

Չնայած ուշ ժամի՝ լրագրողներին չեն տեղեկացնում՝ արդյոք կարելի է լքել ԱԳՆ ընդունելության տունը, ինչը նշանակում է, որ ԶԼՄ-ների համար ինչ-որ հայտարարություն, այնուամենայնիվ, կարող է արվել:

Հանդիպումն արդեն ընթանում է 9  ժամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում