Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։
Ուկրաինական «Նեվթոգազ»-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև տարանցիկ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի վերջին ՝ հինգ տարի ժամկետով։
Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազը մատակարարվում է եվրոպական երկրներ։
«Այսօրվա դրությամբ մենք հասկանում ենք, որ գազի տարանցման մասին համաձայնագիրն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին։ Առավոտյան ժամը 7-ին տարանցումը ֆիզիկապես կփակվի ՝ կապված այդ համաձայնագրի ավարտի հետ»,- ասել է Շմիգալը։
Կարծիքներ