Հրթիռային հարվածներ Կիևում և Ռիլսկում. կան զոհեր և վիրավորներ

Հրթիռային հարվածներ Կիևում և Ռիլսկում. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում հրթիռային հարվածների հետևանքով կան զոհեր և տուժածներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է BBC-ն, Կիևում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, մեկ մարդ զոհվել է, ևս 13 վիրավորվել։ 

Ռիլսկ քաղաքում հրթիռային հարվածի հետևանքով, ըստ Կուրսկի մարզի ժամանակավոր ղեկավար Ալեքսանդր Հինշթեյնի, զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ 

Տեղական հիվանդանոց է տեղափոխվել տասը տուժած, որոնց թվում է 13-ամյա երեխա։ «Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- նշել է Հինշթեյնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում