ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է Արցախի իր գործընկեր Գևորգ Գրիգորյանին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին:
Հանձնաժողովը հայտնում է, որ անդրադարձ են ատարել մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը և այլ հարցերի։
Առավել լայն համագործակցության ապահվման նպատակով նախատեսվում է նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:
Կարծիքներ