«Դվին»-ը կրճատեց եզրափակիչ շարքի հաշվի մեծ տարբերությունը. Բասկետբոլ
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի հերթական խաղում մրցեցին «Վահագնի Սիթի»-ն և «Դվին»-ը:
Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում առավելությունը «Դվին»-ի կողմն էր, որը Տիգրան Գյոկչյանի թիմը պահպանեց նաև երկրորդ կեսում` 45:51: «Դվին»-ն առավելությունը կարողացավ պահպանել մինչև խաղավարտը և առավելության հասավ` 75:85 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դվին»-ից Դիմիտրիուս Լեվարիտին էր` 30 միավոր:
Եզրափակիչ շարքի ընդհանուր հաշիվն այժմ 2:3 է ի օգուտ «Վահագնի Սիթի»-ի: Թիմերը կխաղան մինչև 5 հաղթանակ:
Մյուս հանդիպումների օրերը դեռևս հայտնի չեն:
Կարծիքներ