Հայտնի են հավելվածները, որոնք ամենաշատն են հավաքագրում օգտատերերի տվյալները
Ամենաշատը հավաքագրում, եւ, գլխավորը, երրորդ անձանց է վերահասցեագրում օգտատերերի մասին տեղեկատվությունը Instagram-ը: Հաջորդ տեղում է Facebook-ն ու Youtube-ը: Իսկ իրենց օգտատերերի տվյալների գաղտնիության մասին են հոգ տանում Skype-ը, Clubhouse-ը, Netflix-ը, Signal-ն ու Telegram-ը: Այդ հավելվածները հավաքում են աշխատանքի համար նվազագույն քանակությամբ անհրաժեշտ անձնական տվյալներ, գրում է Planet Today-ը:
pCloud կիբերանվտանգության հարցերով զբաղվող ընկերության փորձագետները վերլուծել են մի քանի տասնյակ սիրված հավելվածներ եւ եկել եզրահանգման, որ օգտատերերի ամենաշատ տվյալները հավաքագրում եւ պահպանում է Instagram-ը: Ի սկզբանե այդպիսի անհրաժեշտություն էր ծագել հավելվածի աշխատանքը բարելավելու եւ սխալները շտկելու համար, որոնք ծագել են օգտագործման տարբեր պայմանների դեպքում: Այնուհետեւ ավելացել էր տվյալների հավաքագրման գործառույթը գովազդ ներկայացնելու համար, որը կարող է հետաքրքրել մարդուն՝ ելնելով նրա նախասիրություններից: Եւ ահա արդյունքում իրականացվում է օգտատիրոջ մասին բոլոր հնարավոր տվյալների հավաքագրումը՝ դրանք հետագայում երրորդ անձանց փոխանցելով:
Մասնագետների գնահատմամբ՝ Instagram-ը կիսվում է օգտատերերի մասին տվյալների շուրջ 80 տոկոսով՝ ներառյալ որոնման հարցումների պատմությունը, դիտումները, անձնական տվյալներն ու գնումների ցանկը: Արդյո՞ք խոսքը վերաբերում է, որ այդկերպ հավելվածը հոգ է տանում օգտատիրոջ մասին, մասնագետները կասկածում են:
Փոխանցվող տվյալների ծավալի շուրջ երկրորդ տեղում է Facebook-ը՝ շուրջ 60 տոկոս, երրորդ տեղում՝ YouTube-ը, որը կիսվում է օգտատերերի մասին տեղեկատվության 42 տոկոսով, որոնց հիման վրա նրանց հետագայում ցուցադրվում է ձանձարացնող գովազդ:
Կարծիքներ