Ֆրանսիայում իսլամիստ ծայրահեղականի կողմից ուսուցչի սպանության գործով 7 անձ դատարանի առաջ կկանգնի. Tert.am
Ֆրանսիայում 7 անձ դատարանի առջև կկանգնի իսլամիստ ծայրահեղականի կողմից ուսուցչի սպանության գործով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Agense France-Presse-ի հրապարակմանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննվող գործի նախնական լսումների ժամանակ նշված անձանց, ամենայն հավանականությամբ, մեղադրանք է առաջադրվելու: Նրանցից երկուսն անչափահաս են, որոնք կասկածվում են ահաբեկչին գումարի դիմաց ուսուցչի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար, մեկը սպանություն կատարած անձի հայրն է, որն ակտիվ քննադատել է սպանված ուսուցչին, մյուսը՝ իսլամիստ մեկ այլ ակտիվիստ՝ Աբդելհաքիմ Սեֆրիուին, և սպանություն կատարած իսլամիստի 3 ընկերները:
Ֆրանսիական գործակալության տվյալներով՝ մնացած ձերբակալվածները ազատ են արձակվել. ավելի վաղ 16 մարդու ձերբակալման մասին էր հաղորդվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի Կոնֆլայն-Սենտ-Օնորին քաղաքում՝ դպրոցի հարևանությամբ, հարձակում էր տեղի ունեցել պատմության ուսուցչի նկատմամբ. 18-ամյա երիտասարդը, որն, ըստ ԶԼՄ հրապարակումների, ազգությամբ չեչեն է, կտրել է տղամարդու կոկորդը:
Հանցագործությունը կատարած երիտասարդը փորձել էր վախեցնել ոստիկաններին, սակայն սպանվել էր նրանց կողմից արձակված կրակոցից: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:
Մանրամասները՝ Tert.am-ում:
Կարծիքներ