28-ամյա կնոջ ծեծելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 երիտասարդ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Բագրատունյաց փողոցում երիտասարդ կնոջ ծեծելու մեղադրանքով բերման է ենթարկվել 3 տղամարդ։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 12:30-ի սահմանում ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ բերման ենթարկել 3 քաղաքացու:
Ըստ աղբյուրի՝ Շենգավիթի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակից լսվում են կնոջ ձայնով օգնության ճիչեր և դեպքի վայր հասած ոստիկանները բնակարաններից մեկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկում Երևանի բնակիչ, 30-ամյա Արտակ Մկրտչյանին, Մարալիկի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Ավետիսյանին, և Եղեգնաձորի բնակիչ, 28-ամյա Արթուր Սարգսյանին: Պարզվում է, որ նրանք վիճաբանություն են ունեցել 28-ամյա Քրիստինա Դավթյանի հետ, այդ ընթացքում նրա ընկեր Ա. Մկրտչյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ընկերուհու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ք. Դավթյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր իսկ բերման ենթարկվածները կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Կարծիքներ