Պեսկովը մեկնաբանել է՝ ով է ընտրել Պուտինի և Թրամփի հանդիպման համար գեղեցիկ թարգմանչուհուն
ԱՄՆ-ում վստահ են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գեղեցիկ թարգմանչուհի է վերցրել 2019 թվականին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար, որպեսզի նրան շեղի: Սակայն առաջին դեմքերի բանակցություններում թարգմանչուհուն ապահովում է ԱԳՆ-ն, մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նա հստակեցրել է, որ պետության ղեկավարը չի մասնակցում թարգմանիչների ընտրությանը։
Ավելի վաղ Թրամփի նախկին մամուլի քարտուղարը ենթադրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միտումնավոր բանակցությունների է վերցրել գեղեցիկ կին մասնագետին ՝ ԱՄՆ նախագահին շեղելու համար: Նրա խոսքով ՝ թարգմանչուհին գրավիչ թխահեր էր ՝ երկար մազերով, համակրելի դեմքով և ցնցող կազմվածքով։
Կարծիքներ