Հերացի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Հունվարի 13-ին՝ ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են Toyota, Voyah, Mercedes-Benz և Volt մակնիշների ավտոմեքենաները։
Toyota և Volt մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են Toyota և Volt մակնիշների ավտոմեքենաները և փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։


Կարծիքներ