Մերկասառույցի պատճառով «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության մեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Մերկասառույցի պատճառով «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության մեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին տեղափոխել Երևան ու վերադառնում էին «Բերդ» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում