8 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը երկրորդն է․ Շախմատի ԵԱ
Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Կայացել են 8-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ և իր ակտիվում ունի 6,5 միավոր։ Նա երկրորդն է մրցաշարային աղյուսակում։
6 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, ով ևս այս տուրում ոչ ոքի է խաղացել: Մանուել Պետրոսյանը (5,5 միավոր), Մամիկոն Ղարիբյանը (5 միավոր) և Արթուր Դավթյանը (4,5 միավոր) այս տուրում հաղթանակներ են տարել։ Շանթ Սարգսյանը (5,5 միավոր), Հայկ Մարտիրոսյանը (5,5 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյանը (4 միավոր) ոչ ոքի են խաղացել, իսկ Էմին Օհանյանը (2,5 միավոր) պարտվել է մրցակցին:
Կարծիքներ