Զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն. ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները

Զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն. ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորավարժության ընթացքում անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մարտական հաշվարկների գործողությունները հակառակորդի օդային հարձակումների կանխման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում