Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 15-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա,
Արագածոտնի մարզի Կարբի-Մուղնի ավտոճանապարհին՝ 1500 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 400 քմ, Սիս գյուղում՝ 300 քմ,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Թումանյան քաղաքում՝ 1.5 հա, Սպիտակ քաղաքում՝ 6000 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 400 քմ,
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 400 քմ, Կարմրաքար գյուղում՝ 200 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 5000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8.6 հա։
Կարծիքներ