ՀՀՌՑ-ի ղեկավարությունն Ամստերդամում որոշ հարցերի շուրջ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել

ՀՀՌՑ-ի ղեկավարությունն Ամստերդամում որոշ հարցերի շուրջ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել

Նիդերլանդների Թագավորության Ամստերդամ քաղաքում այս օրերին ընթացող IBC 2022 ամենամյա ցուցահանդես այցելության շրջանակներում սեպտեմբերի 9-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը հանդիպումներ են ունեցել իսպանական Televes կորպորացիայի գործադիր տնօրեն՝ Լուիս Գրելայի, միջազգային վաճառքի դեպարտամենտի ներկայացուցիչ՝ Նիկոլաս Բեգուի, սլովենական Castoola ընկերության վաճառքի տնօրեն՝ Մատեյ Պուհանի, բիզնեսի զարգացման տնօրեն՝ Ռոբերտ Միկոլայի, պլատֆորմի մշակման ղեկավար՝ Ուրոշ Զիյեկի, իտալական ABE ընկերության սեփականատեր՝ Ռոբերտո Վալենտինի, տնօրեն՝ Ֆեդերիկո Ֆորլանի և ֆրանսիական Globe Cast ընկերության ռեգիոնալ գլխավոր տնօրեն՝  Բիլիանա Պումպալովիչի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀՌՑ-ի ֆեյսբուքյան էջը:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կապված թվային հեռաարձակման ցանցի վերազինման, ՀՀ-ում թվային ինտերակտիվ հեռուստատեսության ներդրման, լրացուցիչ արբանյակային կապուղիների կազմակերպման և այլնի շուրջ։

Առանձին հարցերի շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։

«ՀՀՌՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը ծանոթացել են նաև ցուցահանդեսում ներկայացված ընկերության գործունեությանն առնչվող արտադրանքներին, ծառայություններին և ոլորտի նորամուծություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում