ԱԻՆ-ն ուսումնավարժանք է անցկացրել Մարտիրոս և Սերս բնակավայրերի դպրոցներում
Սույն թվականի ապրիլի 13-ին Վայոց ձորի մարզի Մարտիրոս և Սերս բնակավայրերի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Վարժանքին մասնակցած ընդհանուր թվով 122 աշակերտի համար իրականացվել է ազդարարում, տարհանում և պատսպարում:
Ներգրավված են եղել նաև ուսուցչական կազմը և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները: Վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցներն աշակերտների համար կազմակերպել են նման իրավիճակներում վարքականոնների ուսուցում։
Կարծիքներ