Վրացական դատարանը կալանքի տակ է թողել ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեքշաբթի կայացած նիստ որոշում է կայացրել կալանքի տակ թողնել «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային, որի ազատ արձակման պահանջով ավելի վաղ հանդես էին եկել ընդդիադիր գործնկերները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ռուսթավի 2» վրացական հեռուստաալիքին:
«Այդ որոշումը իրավական հիմնավորում չունի: Կալանքի տակ առնելու մասին որոշումը կայացրել էր (իշխող՝ խմբ.) «Վրացական երազանք» կուսակցության խորհուրդը: Միջազգային ճնշումն իշխանության վրա շարունակվում է»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է քաղաքական գործչի փաստաբանը:
Փաստաբանները դատարանին խնդրել էին ազատ արձակել Մելիային և թողնել առանց խափանման միջոցի:
Դատալսումներին զուգահեռ Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ակցիան է կայացել՝ հաջակցություն Մելիայի:
Նիկա Մելային ձերբակալել են փետրվարի 23-ին՝ նախկինում նրա ազատման դիմաց սահմանված 40 000 լարիի (մոտ $12 000) չափով գրավը չվճարելու համար: Գրավը սահմանվել էր 2019 թվականին հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների մասին գործով, որի շրջանակներում Մելիային մեղադրում են անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեջ:
Կարծիքներ