ՊՍԺ-ն և Էվերտոնը կպայքարեն Ռոմայի կիսապաշտպանի համար
«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կարիերան կարող է շարունակել մեկ այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլա Սկիրան:
Նշվում է, որ ՊՍԺ-ն և «Էվերտոնը» լրջորեն հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Երկու ակումբներն էլ պատրաստ են 30 միլիոն եվրո վճարել Իտալիայի հավաքականի կիսապաշտպանի համար:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ