Արթիկ քաղաքն Արցախի և արցախցու կողքին է
Արթիկից Ստեփանակերտ երկար ճանապարհը հատեց ու Արցախի պետական համալսարանի հարուստ գրադարանի ռուսալեզու բաժնում իր անկյունը գտավ գրական մի մեծ ժառանգություն: Այս օրերին, երբ լուծվում են մարդկանց կարիքների առաջնահերթ խնդիրները, չպետք է անտեսել կրթական ոլորտն ու Արցախում ուսանողի լիարժեք կրթություն ստանալու իրավունքը:
Համաշխարհային գրականության ամենակարևոր հատորների ռուսալեզու ընտրությունն աննպատակ չէ, Արթիկի փոխքաղաքապետի կարծիքով հիմա առավել քան երբևէ արցախցիները պիտի բազմալեզու կրթություն ստանան, համալսարանի գրադարանը պիտի լինի վայր, որտեղ ուսանողը կգտնի իրեն հետաքրքրող գիրքը և ոչ միայն հայերենով: Եղբայրական ժողովրդի լեզուն սովորելը միշտ կարևորվել է Արցախում, պատահական չէ, որ Ստեփանակերտը դեռ տարիներ առաջ համարվում էր Անդրկովկասի ամենառուսախոս քաղաքը: Արցախի ժողովրդագիտությանը հատորաշարը, որ համալսարանի կողմից նվիրվեց Արցախի քաղաքապետարանին ևս մեծամասամբ ռուսալեզու է, այն կհամալրի քաղաքապետարանի գրադարանի ցանկը:
Գրքերի փոխդարձ նվերները չեն երկրորդում Արթիկ Ստեփանակերտ սերտ համագործակցությունը, որ սկսվել է պատերազմի առաջին իսկ օրը: Արթիկից արդեն 80 արցախցի վերադարձել է հայրենիք, մյուս 200 արցախցիները դեռ կմնան Արթիկում քաղաքապետի և հյուրընկալ քաղաքացիների հովանու ներքո այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը բուժում է պատերազմից ստացած վերքերը:
Կարծիքներ