Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի
Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նշանակումից առաջ նա զբաղեցնում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչության մարդկային ռեսուրսների ղեկավարի պաշտոնը։
Նրան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար նշանակելու որոշումը 2026 թվականի փետրվարի 17-ին ընդունել է ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեն։
Հիշեցնենք, որ առաքելության հիմնական առաքելությունն է դիտարկել և տեղում զեկուցել իրավիճակի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական կողմում։ Առաքելության մանդատը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։


Կարծիքներ