Փարիզում զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել
Փարիզում նոր զանգվածային ակցիա է կազմակերպվել «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի 24-րդ հոդվածի դեմ: Ցուցարարները քարեր ու պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան,՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Չնայած Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության՝ ոստիկաններին լուսանկարելուն և տեսանկարահանելուն և դրանք տարածելուն վերաբերող օրինագծի վիճահարույց հոդվածը վերաշարադրելու որոշմանը, արհմիությունները կրկին բողոքի ակցիաներ անցկացնելու կոչ են արել:
Երթը խաղաղ է սկսվել, սակայն ավելի ուշ անկարգություններ են սկսվել: Այս անգամ կենտրոնացվել են մեծ թվով իրավապահներ: Ակցիաներ են անցկացվում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:
Կարծիքներ