Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է

Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է

Դատարանը փոխարինել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի նկատմամբ նախկինում կիրառված կալանքը փոխարինվել է՝ 3-ամսյա տնային կալանքով, 1 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով»,- հայտնել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում