Եղնիկը վերադարձվել է վայրի բնություն. ԲԸՏՄ

Եղնիկը վերադարձվել է վայրի բնություն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին փետրվարի 17-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացու կողմից հայտնաբերված այծյամի վերաբերյալ։

 

Գերատեսչության փոխանցմամբ՝ տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է տան ագարակային շինության տարածք։

 

Արտաքին զննությամբ կենդանու վիճակը գնահատվել է բավարար։

 

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից եղնիկը տեղափոխվել է անտառամեջ ու բաց թողնվել վայրի բնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում