11 մարդ է զոհվել Չեխիայում բազմաբնակարանային շենքում հրդեհի հետեւանքով
11 մարդ է զոհվել Չեխիայում բազմաբնակարանային շենքում հրդեհի հետեւանքով, որը, ըստ ոստիկանության, կանխամտածված է հրկիզվել։ Զոհվել է նաեւ 3 երեխա, հաղորդում է Yahoo News-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ մեկ մարդ բերման է ենթարկվել հրդեհի կապակցությամբ, որի հետեւանքով հինգ մարդ դուրս է նետվել պատուհանից՝ փորձելով փրկվել, եւ զոհվել է։ Հրդեհը տեղի է ունեցել Բոգումին քաղաքում՝ Լեհաստանի հետ սահմանի հարեւանությամբ։
Տեղի հրշեժ ծառայության ներկայացուցիչ Լուկաս Փոփը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում։ «Այդ հարկում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, սատկել է նաեւ մեկ շուն»,-հավելել է նա։ «Մեր հրշեջները շատ արագ են ժամանել դեպքի վայր, սակայն գործողությունների ժամանակ հինգ մարդ դուրս է նետվել 12-րդ հարկի պատուհանից եւ զոհվել»,-ասել է Փոփը։
Շրջանային հրշեջ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Վլչեքը հայտարարել է, որ դեռեւս չի ցանկանում վարկածներ առաջ քաշել հրդեհի պատճառների շուրջ։ «Սակայն հրդեհը զանգացել է շատ արագ, ինչը նորմալ չէ։ Այդպիսի հրդեհը սովորաբար վնասում է մեկ սենյակը, սակայն այն տարածվել է ամբողջ բնակարանով, որի բոլոր սենյակներն այրվել են»,-ասել է նա։
Վլչեքը հավելել է, որ անհասկանալի է՝ ինչու էին հինգ բնակիչները նետվել դուրս, երբ նրանց բնակարանները դեռեւս չէին տուժել հրդեհից։
Հրդեի հետեւանքով տուժել է նաեւ 30 մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ եւ մեկ ոստիկան։
Կարծիքներ