Կոպիրկինը վերադարձել է Երևան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցությունների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է»,- գործակալությանը ասել է Գալուզինը՝ Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում:
ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարել էր Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։ Զրուցակիցն ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։
Կարծիքներ