ԱԺ նախագահը նոր օգնական ունի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Կարլեն Գրեյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կարլեն Գրեյանի 2024 թվականի հունիսի 7-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2024 թվականի հունիսի 10-ից Կարլեն Գրեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ:
Կարծիքներ