Քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժը Շիրակի և Լոռու մարզերում ունեցել է 5 բալ ուժգնություն. ԱԻՆ

Քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժը Շիրակի և Լոռու մարզերում ունեցել է 5 բալ ուժգնություն. ԱԻՆ

Մայիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:35-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում