5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ
Մայիսի 12-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզու ափի մոտ: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում:
Ինստիտուտի տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Արեւմտյան Մինդորոյի նահանգի Աբրա դե Իլոգի մունցիպալիտետից, որի բնակչությունը ավելի քան 31 հազար Է, 11 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 106 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժն զգացվել Է Մանիլայում, որը գտնվում Է Էպիկենտրոնից 150 կիլոմետր հեռավորության վրա: Մասնագետները նաեւ տեղեկացրել են այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականության մասին:
«Ցունամիի սպառնալիք չկա, նրանք, ովքեր զգացել են երկրաշարժը, հայտնել են, որ դրա ինտենսիվությունը (ըստ ինստիտուտի սեփական սանդղակի) կազմել Է 4,- ABS-CBN մեդիախմբին հայտարարել Է ինստիտուտի ներկայացուցիչ Ռենատո Սոլիդումը:- Եթե դա այդպես Է, ապա մենք ավերածություններ չենք սպասում»: «Կրկնական ցնցումը հնարավոր Է, բայց այն պատճառով, որ երկրաշարժը տեղի Է ունեցել մեծ խորությունում, այն ավերիչ չի լինի»,- հավելել Է մասնագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ