Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 1921 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 651 914-ի: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: 

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում