Զինվորականները վերահսկում են Մյանմայի բոլոր կարեւորագույն օբյեկտները. NHK
Մյանմայի զինված ուժերի՝ զրահամեքենաներով ուժեղացված ստորաբաժանումները փետրվարի 2-ին պահպանում են կառավարական շենքերը եւ մյուս կարեւոր օբյեկտները, շրջափակում են Յանգոնի՝ երկրի խոշորագույն քաղաքի միջազգային օդանավակայանը: Դեպի այնտեղ տանող խճուղին հանգամանորեն պահպանվում Է, փետրվարի 2-ին հաղորդում Է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:
Մյանմայի մասնավոր շատ հեռուստաալիքներ, NHK-ի տվյալներով, նախկինի պես չեն աշխատում: Պետական հեռուստատեսությունը հաղորդում Է այն նույն ծրագրերը, որոնք հեռարձակում Է մասնագիտացված բանակային հեռուստաալիքը: Յանգոնում պահպանվում Է հանգիստ իրավիճակը, սակայն նախօրյակին բնակիչները հերթերի Էին կանգնել բանկերի բաժանմունքների առաջ՝ փորձելով առավելագույն քանակությամբ կանխիկ դրամ հանել: Նրանք նաեւ պարենի մեծաքանակ գնումներ են կատարել: NHK-ի տվյալներով՝ քաղաքում որոշ բանկոմատներ չեն աշխատում:
Մյանմայի զինվորական իշխանություններն ամբողջությամբ վերցված ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, ներառյալ «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» (ՀԺԱԼ) կառավարող կուսակցության ղեկավարությանն ու ակտիվիստներին: Նրանց թվում են նախագահ Վին Մյինը եւ երկրի նախկին փաստական ղեկավար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին: Մայրաքաղաք Նեյփիդոյում կալանքի տակ են վերցվել ՀԺԱԼ-ից խորհրդարանի բոլոր պատգամավորները, փետրվարի 2-ին հայտնել Է Ճապոնիայի Кyodo լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալված են նաեւ կառավարող կուսակցության ղեկավարների ընտանիքների շատ անդամներ: Ինչպես նշում Է գործակալությունը, կալանքի տակ են վերցվել նաեւ այն կուսակցություններից խորհրդարանի պատգամավորները, որոնք ներկայացնում են Մյանմայի ազգային փոքրամասնություններին, որոշ հասարակական գործիչներ, որոնք քննադատության են ենթարկել զինվորականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ