Հակաբիոտիկների ազդեցության ներքո բակտերիաները փոխում են ձեւը. հետազոտություն

Հակաբիոտիկների ազդեցության ներքո բակտերիաները փոխում են ձեւը. հետազոտություն

Բակտերիաների որոշ տեսակներ հաջողությամբ փոխում են իրենց ձեւը, երբ երկար ժամանակ ենթարկվում են հակաբիոտիկների ազդեցությանը: Դա օգնում է նրանց ավելի լավ խուսափել այդ դեղամիջոցների ազդեցությունից: Այդ մասին նշված է Nature Physics գիտական պարբերականում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Կարնեգի Մելոն համալսարանից գիտնականները պարզել են, որ որոշ բակտերիաներ փոխում են սեփական բնութագրիչները, որպեսզի ավելի լավ ադապտացվեն շրջապատող միջավայրին: Մասնավորապես, նրանք կարող են փոխել ձեւը հակաբիոտիկների հետ երկարաժամկետ շփման դեպքում:

Գիտնականները կենտրոնացրել են ուշադրությունը հակաբիոտիկների նկատմամբ Caulobacter crescentus բակտերիաների արձագանքի վրա: Նրանք իրականացրել են գիտափորձը մեկ բջջի եւ տեսական մոդելավորման շուրջ: Պարզվել է, որ ձեւի փոփոխության դեպքում այդ բջջի մոտ առաջանում է հետադարձ կապի ռազմավարության նման արձագանք, որն օգնում է բակտերիաներին հարմարվել գոյատեւելու համար ամենահզոր հակաբիոտիկների հետ շփման դեպքում: Այսպես, բակտերիաները դարձել են ավելի կորացած եւ լայն:

Հաճախ այդպիսի փոփոխությունները նկատվել են հակաբիոտիկների չափաբաժնի կրճատման դեպքում, ինչը ցույց է տալիս սխալ ընտրված դեղամիջոցների, ընդհատված բուժման կուրսի եւ ինքնաբուժության ծայրահեղ վտանգը: Միայն բժիշկը գիտի՝ ինչ քանակությամբ հակաբիոտիկներ են անհրաժեշտ հիվանդությունը լիարժեք հաղթահարելու համար, եւ պացիենտը որքան պետք է ընդունի դրանք: Եթե անգամ մարդն ինքն է լուծում այդ խնդիրը, կա վտանգ, որ նա կարող է իր օրգանիզմում «դաստիարակել» հակաբիոտիկակայուն բակտերիաներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում