Հայերեն երգող ռուանդացի երեխաները ժամանել են Հայաստան.

Հայերեն երգող ռուանդացի երեխաները ժամանել են Հայաստան.

Հայերեն երգող ռուանդացի երեխաները ժամանել են Հայաստան։ Օդանավակայանում վերջիններիս աղուհացով, զուռնա-դհոլով են դիմավորել:

Երեխաները սկսել են հենց օդանավակայանում հայերեն երգել ու պարել: Նշենք՝ Հայաստանում նրանք համերգ են ունենալու:

Հիշեցնենք՝ նրանք երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողներն են, որոնք արդեն քանի ամիս է՝ գրավել են համացանցի հայկական տիրույթը:

Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երգում ու ձայնակցում կրկներգերը: Տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում, և հազարավոր մեկնաբանություններ հեղեղում են համացանցը: Նրանք նաև հայերի անհատական պատվերներ են կատարում, երգում կոնկրետ մարդու համար կամ կոնկրետ երգ, իսկ գումարն ուղղվում է չքավոր ընտանիքների երեխաների օգնությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում