ՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն

ՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն

Օգոստոսի 1-ին մեկնարկած՝ «ՀԷՑ» ՓԲԸ կարիքների համար 8 գնման առարկաների (նախագծային ծառայություններ, էլեկտրոնային հաշվիչներ, մալուխ և այլն) ձեռքբերման մրցութային գնումները ներառական և թափանցիկ կազմակերպելու նպատակով իրականացված շուկայի նախնական ուսումնասիրության և բուն գնահարցումների փուլին մասնակցել են ընդհանուր 125 ռեզիդենտ ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:

 

«Այդ թվում՝

 

Նախագծային ծառայությունների ձեռքբերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից Տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն.

 

35 կՎ ուժային մալուխների ձեռքբերման գնառաջարկին մասնակցելու հայտ է ներկայացրել 31 ընկերություն, որից ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 14 ընկերություն։

 

Վաղը պաշտոնապես՝ հրապարակային ծանուցմամբ, կմեկնարկենք նշված երկու մրցութային գնումների գործընթացները։

 

ՀԷՑ-ի կարիքների համար իրականացվող գնումների մրցութային գործընթացներին մասնակցելու ծանուցումներն ու անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հասանելի կլինեն ներքոհիշյալ օն-լայն հարթակներում.

 

www.azdarar.am

www.armeps.am

www.gnumner.am

www.ena.am (պաշտոնական կայքէջ)

Հայաստանի էլեկտրական ցանցեր / Electric Networks of Armenia (ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջ)։

 

Հ.Գ. ՀԷՑ-ի կարիքների համար գնման մյուս 6 առարկաների գնումների գործընթացները գտնվում են նախապատրաստական փուլում (շուկայի ուսումնասիրություն, գնահարցում և այլն), որոնցից երկուսի մասով վերջնաժամկետները դեռևս չեն ավարտվել։

 

Սահմանված կարգով դրանց արդյունքների ամփոփումից հետո բուն գնման գործընթացները ևս կհայտարարվեն հաջորդիվ՝ նոր պաշտոնական ծանուցմամբ»,- ծանուցվում է տարածված հաղորդագրությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում