Մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը. այն ժամանակավորապես փակ կլինի

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։
Կարծիքներ