ԵՄ առաջնորդները եւ Ուկրաինայի ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
ԵՄ-ի ու Ուկրաինայի ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հարցեր, մասնավորապես՝ Բելառուսի ճգնաժամը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ասել է ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսում իրավիճակը կքննարկվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա այլ արդիական հարցեր»,- ասել է նա:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ առաջիկա գագաթաժողովի օրակարգում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Կքննարկվի Արեւելյան գործընկերության» ծրագիրը եւ այս համատեքստում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն առաջացնում է ԵՄ-ի մեծ մտահոգությունը»,- հավելելէ նա:
Հանդիպումը տեղի կունենա այսօր Բրյուսելում:
Կարծիքներ