Ռուս խաղաղապահներն ապահովել են 210 հազար մարդու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ռուս խաղաղապահներն ապահովել են 210 հազար մարդու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 58,000 մեքենայի և մոտ 210,000 մարդու տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Բերձորի միջանցքով, Արցախի սահմանազատման գծի մոտակայքում:  Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

 

«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում Բերձորի միջանցքով մեքենաների տեղաշարժի անվտանգությունը, յուրաքանչյուր մեքենա ստուգվում է, անհրաժեշտության դեպքում՝ խուզարկվում: Անցակետով օրական անցնում է մոտ 200 մեքենա»,-ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս խաղաղապահները «Անցակետ» ամրության համակարգերով հագեցած դիտակետերում պարբերաբար անցկացնում են մարտական պատրաստության դասեր, ինչպես նաև զորավարժություններ՝ խախտումները և հնարավորը հարձակումները կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում