Այսօրվանից մինչև սեպտմբերի 4-ը Վրաստանում կգործեն լրացուցիչ սահմանափակումներ
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, երեք շաբաթվա ընթացքում ուժի մեջ կմտնեն լրացուցիչ սահմանափակումներ, փոխանցում է 1tv.ge-ն։
Մասնավորապես, համակարգող խորհրդի որոշմամբ, օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը.
Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի վերաբերում միջքաղաքային տրանսպորտին։
Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին սահմանափակվում են, բացառությամբ միջազգային հովանավորությամբ սպորտային մրցույթների։
Երեխաների ժամանցի կենտրոնների աշխատանքը սահմանափակվում է։
Սննդի կետերի աշխատանքը, ժամը 00:00-ի փոխարեն, թույլատրված կլինի մինչև 23:00-ն:
Միևնույն ժամանակ, պետական գերատեսչություններին հանձնարարվեց աշխատողներին հնարավորինս անցկացնել հեռակա աշխատանքի, և խորհուրդը նմանատիպ հանձնարարական տվեց նաև մասնավոր գործատուներին:
Խորհրդի որոշմամբ, պատվաստումն առավելագույնի հասցնելու և հասանելիությունը մեծացնելու համար պատվաստման գործընթացում ներգրավվում են ռազմական բժիշկներից կազմված բրիգադներ: Քաղաքային տրանսպորտի սահմանափակման պայմաններում պետությունն ապահովում է բնակչության կանոնավոր փոխադրումները պատվաստման հիմնական օբյեկտներ:
Ըստ կառավարության աշխատակազմի, գործող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս խստացված է, ներառյալ սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհացերը և այլն: Նման միջոցառումների անցկացման համար օբյեկտները տուգանվում են 10 հազար լարիով, և խախտումը կրկնելու դեպքում ենթակա են փակման:
Կարծիքներ