Կարճ պատմություններ երկար վեպերի համար. Անահիտ Թոփչյան

 Կարճ պատմություններ երկար վեպերի համար. Անահիտ Թոփչյան

Այսօր  մեր ժամանակների հայ բեմի ու կինոյի լավագույն դերասանուհիներից մեկի, արձակագիր  ու թարգմանչուհի Անահիտ Թոփչյանի ծննդյան օրն է։ Եթե  30 տարի առաջ նրան ճանաչում էինք միայն իր դերասանական վարպետությամբ, հիշարժան դերակատարումներով ու հայ-լեհական արմատների անկրկնելի գեղեցկությամբ, ապա վերջին տասնամյակներին նա հայ ընթերցողի համար դարձավ մի իրական բացահայտում՝ մեր  դատին հանձնելով  իր արձակ ստեղծագործությունների ու պիեսների ժողովածուները, որոնք անվերապահորեն կարելի է դասել ժամանակակից արձակի  լավագույն ստեղծագործությունների շարքը։

Լինելով բուռն գրական ստեղծագործական շարժման մեջ , նա, այնուամենայնիվ, չհեռացավ բեմից, հասցրեց հանդես գալ մոնո- ներկայացումներով,որոնց գագաթնակետն իհարկե,Փառանձեմ թագուհու կերպարի մարմնավորումն էր։  

Այսօր էլ նա շարունակում  է թարգմանչական լուրջ աշխատանք կատարել, ստեղծագործել, բայց  այդպես էլ չի գտնվում գոնե մեկ հայ ռեժիսոր, որ կարողանա օգտագործել թոփչյանական արվեստի հմայքը,այն  դասական, կիրթ,բայցեւ համարձակ կերպարի օգտագործումը հայ թատրոնում կամ կինոյում, որի պակասն այնքան ունենք մեր օրերում։

Իսկ մինչ այդ մեծանուն դերասանուհին  ինքն է իրեն ներկայացնում իր վեպերում կամ պատմվածքներում՝ քողարկվելով դրամատիկ հերոսուհիների կերպարի տակ։ Ինչպես ինքն է ասել մի առիթով, ՙանկախ ամեն ինչից, ես մնում եմ դերասանուհի,գրականությունն ինձ համար դառնում է բեմի շարունակությունը՚։

Եվ եթե մինչ այդ ՙխաղացել՚ է համաշխարհային դասականների, ապա այժմ խաղում է իր ստեղծած կերպարներին։ Նա իր առաջին հերոսուհիներից մեկի՝ Լեդիի նման միշտ դավանում է մի սկզբունքի.  ՙԷմիգրացիան ինքնասպանություն է: Եվ ինչ պատիվների էլ արժանանաս դրսում, միեւնույն է, հայացքդ դեպի Հայրենիք է լինելու: Եվ անբավարարության զգացումը երբեք քեզ չի լքի, եթե մարդ ես, անշուշտ՚:

Իսկ Անահիտ Թոփչյան անհատակնությունը մնում է ՄԱՐԴ։ Նա կրկին ու կրկին վերադառնում է իր արմատներին, չմնալով  փարիզյան բոհեմական կյանքի գերին, այլ մնալով հայ  արվեստագետ-անհատ, որ պատրաստ է ամեն պահի դուրս գալ բաց ծով նավարկության՝ հանուն հայ բեմի ու գրականության, մնալով նրանց ցկյանս գերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում