Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է
Կենտրոն վարչական շրջան
Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է:
Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր:
Մի քանի շաբաթ առաջ էստեղ անջրդի անխնամ վիճակ էր:
Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով:
Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ:
Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ