Հայտնի է Իբրահիմովիչի ապաքինման ժամկետը
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կկարողանա խաղադաշտ վերադառնալ դեկտեմբերի կեսերին, հայտնում է Sky Italia-ն:
Իտալիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղում Իբրահիմովիչը ստացել է ձախ ազդրի վնասվածք:
39-ամյա հարձակվողը բաց կթողնի Ա Սերիայի «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի» և «Պարմայի» հետ հանդիպումները:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Կարծիքներ