ՀՀ ԱԳ նախարարն ու Կալին Անաստասովը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

ՀՀ ԱԳ նախարարն ու Կալին Անաստասովը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:

Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև՝ առանձնացրել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար:

ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրներին:

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում