Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք
Վրաստանում ապրիլի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 153 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 98 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 237 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 637 հազար 37 մարդ: Երկրում վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել, մահերի ընդհանուր թիվը՝ 16 հազար 807 մարդ:
Կարծիքներ