ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումները վաղ առավոտից միացել են շաբաթօրյակին

ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումները վաղ առավոտից միացել են շաբաթօրյակին

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ քաղաքային և մարզային բոլոր ստորաբաժանումները վաղ առավոտից միացել են Համապետական շաբաթօրյակին։

Նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի այլ պաշտոնայաներ շրջայց են կատարել ՀՓՋ-ներում, մասնակցել բարեկարգման և մաքրման աշխատանքներին:

Իրականացվել են ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքների, ինչպես նաև նախարարություն մտնող ճանապարհների մաքրում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված են եղել Երևան քաղաքի փողոցների մաքրման և արձանների լվացման աշխատանքներում:

Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև մարզային ստորաբաժանումներին հարակից տարածքներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում